News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիսթոլի համալսարանի գիտնականները երկու շաբաթում վերծանել են Վոյնիչի ձեռագիրը՝ կոդավորված վարքականոն, գրված անհայտ լեզվով անհայտ հեղինակի կողմից, տեղեկացնում է Hightech-ը՝ հղում կատարելով  «EurekAlert!»-ին։

Վոյնիչի ձեռագիրը պատկերազարդ վարքականոն է՝ գրված, ինչպես կարծում են գիտնականները, XV դարի առաջին կեսին անհայտ հեղինակի կողմից, անհայտ լեզվով եւ անհայտ այբուբենով։

Դոկտոր Ջերարդ Չեշիրի խոսքով (Բրիսթոլի համալսարան)՝ ձեռագիրը գրվել է ռոմանական լեզուների նախատիպով՝ նախաարամեերենով։ Մեզ չեն հասել դրա այբուբենն ու գրային համակարգը, քանի որ դա ստորին խավերի լեզուն էր, իսկ վերին խավերը՝ եկեղեցին, ազնվականությունը, օգտագործում էին լատիներենը։

Ըստ Չեշիրի՝ Վոյնիչի ձեռագիրը, որը պատահմամբ գնվել է հավաքորդ Վիլֆրեդ Վոյնիչի կողմից 1912-ին, միակն է նախաարամեերենի փաստման պատմության մեջ։

Փաստաթուղթը կազմել է դոմինիկանյան միաբանության միանձնուհին Արագոնի թագուհի Մարիա Կաստիլացու համար (1401-1458), Իսպանիայի տարածքում։ Այն ունի մի քանի բաժիններ ֆանտասմագորիկ պատկերազարդումներով։

Հետագայում գիտնականները լրիվ կթարգմանեն ձեռագիրը, որում կետադրական նշաններ գրեթե չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ