News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը հաստատել է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի արգելման մասին օրինագիծը` դրանով ընդգծելով այս տեխնոլոգիայի կապակցությամբ աճող հանրային մտահոգությունը, հաղորդում է AFP-ն:

Սան Ֆրանցիսկոյի դիտորդական խորհրդի բոլոր ինն անդամները բացի  մեկից, հաստատել են օրինագիծը: Սպասվում է եւս մեկ քվեարկություն:

Դեմքի ճանաչման տեխնոլոգիան օգտագործում է մարդու դեմքի սկանավորումը, որը համեմատվում է տվյալների բազայի հետ:

Սակայն դրա կիրառումը իրավապահ մարմիններում մեծ ռեզոնանս է առաջացրել իրավապաշտպանների շրջանում հնարավոր սխալի եւ անհամապատասխանության պատճառով, ինչպես նաեւ այն պատճառով, որ տեխնոլոգիան հենվում է տվյալների մեծածավալ բազայի վրա, որը լավ չի վերահսկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ