News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են բացատրել, թե ինչու են տարհանել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Նրանք օրենսդիրներին տեղեկացրել են Իրանի ենթադրյալ սպառնալիքների մասին, հաղորդում է NBCNews-ը:

Դեմոկրատ սենատոր, Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսը վարչակազմին կոչ է արել «հանձնաժողովին Իրաքի դեսպանատնից անձնակազմի հետ կանչման մասին անհապաղ տեղեկություն տրամադրել, ինչպես նաեւ տեղեկություն այն մասին, թե ինչ կարող է Իրանը ձեռնարկել»:

Նրա խոսքով՝ առաքելության տարհանման 2 պատճառ կա. կամ առաքելությունում աշխատող ամերիկացիները վտանգի մեջ են կամ Իրանում ռազմական գործողություններ են նախապատրաստվում:

Սենատորն ընդգծել է, որ հանձնաժողովը պարտավոր է օգնել ռազմական ուժի կիրառում թույլատրող օրենքների մշակման հարցում: Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը հանձնաժողովին որեւէ տեղեկություն չի տրամադրել:

Մենենդեսի հայտարարության հետ համաձայնել են նաեւ նրա հանրապետական գործընկերները:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել էր արտակարգ իրավիճակների արձագանքման հետ կապ չունեցող ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից եւ Էրբիլի հյուպատոսությունից:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել