News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը՝ ի տարբերություն 16 տարի առաջ Իրաքում պատերազմի առիթով ծագած խորը տարաձայնությունների:

Գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթի հետ հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան «հեռատես» փաստարկների կարիք ունի՝ շեշտելով, թե «70 տարվա խաղաղությունը մատնանշելը արդեն բավական չէ Եվրոպային արդարացնելու համար»: Նրա խոսքով՝ «կասկածներ չկան, որ Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում»: Մերկելը խոստովանել է, որ Եվրոպան Իրանի հետ դիմակայությունում թույլ է թվում, որովհետեւ դոլարի դերի շնորհիվ այն փորձում է հակազդել ԱՄՆ պատժամիջոցներին՝ ջանալով փրկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը: Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան նաեւ առաջընթացի է հասել:

«Իրանական միջուկային համաձայնագրի հարցում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից»,- ասել է նա: «Չնայած մեր մնացյալ բոլոր տարբերություններին, մենք այս հարցում ընդհանուր շահեր ունենք նույնիսկ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այն, որ այս կարեւոր հարցում Եվրոպան այլեւս տարաբաժանված չէ, ինչպես եղավ Իրաքում պատերազմի հարցում, ինքնին արժեքավոր է»,- հավելել է Մերկելը:

Գերմանիան եւ Ֆրանսիան դեմ էին հանդես եկել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ պատերազմին, իսկ մնացյալ երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը, Վաշինգտոնին աջակցել էին:

Մերկելը նշել է, որ Եվրոպան «իրատեսորեն» է գնահատում իր հնարավորությունները եւ «ապագայում պետք է ամրապնդի»:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս են Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից գլոբալ մարտահրավերները ազդում Եվրոպայի վրա, նա ասել է, որ դրանք ԵՄ-ին ստիպում են ընդհանուր դիրքորոշում գտնել, ինչը հաճախ դժվար է, «բայց մենք հասնում ենք հաջողության», օրինակ՝ Ուկրաինային եւ Աֆրիկային առնչվող քաղաքականության մեջ: Նա խոստովանել է՝ «մեր քաղաքական ուժը դեռեւս չի համապատասխանում մեր տնտեսական հնարավորություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ