News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները զսպվածություն կդրսեւորեն՝ իրենց տարածքում սաուդական նավթային լցանավերի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը:

Նա նշել է, որ չի քննարկի, թե ով է կանգնած Ֆուջեյր էմիրատի մոտ 4 նավերի սաբոտաժի ետեւում, քանի դեռ հետաքննություն է ընթանում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պետք է զգուշավորություն եւ առողջ միտք ունենանք: Հեշտ է մեղադրանք առաջադրել, սակայն դա բարդ իրավիճակ է, կան լուրջ խնդիրներ, այդ թվում՝ Իրանի պահվածքը»,- ասել է Անվար Գարգաշը՝ նշելով Իրանի հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանային քաղաքականության հետ կապված մտահոգությունը:

Ավելի վաղ ԱՄԷ ներկայացուցիչները հայտարարել էին, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, իսկ Էլ-Ֆուջեյրի նավահանգիստը շարունակում է բնականոն աշխատանքը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ