News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են  Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։

Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հայտնաբերվել են միայն սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Պարզվել է, որ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ամբողջական տվյալները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ