News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանում դատարանը հանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Աթենք այցից առաջ ձերբակալված 10 մարդու նկատմամբ ահաբեկչության մեղադրանքները, հաղորդում է AP-ը:

Պաշտպան Ալեքսա Զորբալայի խոսքով՝ 3 մեղադրյալներն արդարացվել են:

Մյուսները դատապարտված են 2 տարի եւ 7 ամիս ազատազրկման՝ զենք պահելու եւ փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով: Բոլորը գտնվում էին բատնում 2017 թ. նոյեմբերից:

Նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ծայրահեղ ձախական Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն ճակատին պատկանելու մեջ, որին Թուրքիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում: Մեղադրյալների թվում քրդեր, թուրքեր եւ արաբներ են: Նրանցից 6-ը քաղաքական փախստական է ճանաչվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ