News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 09:33-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 17:07-ին:

Այրվել է աղբ (մոտ 230 խմ):

Ժամը 17:23-ից 20:00-ն հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար և քաղաքապետարանի մեկ տրակտոր:

Տպել