News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը իսլամական հանրապետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

«ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն: Նա հայտարարել է այս տարածաշրջանում «լարվածության թուլացման համար ջանքերի անհրաժեշտության» մասին:

Ի պատասխան՝ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ եւ Ճապոնիայի հետ համագործակցության հույս ունի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների պահպանման հարցում: AFP գործակալության տեղեկություններով՝ Զարիֆը հանդիպման ժամանակ նաեւ ասել է, որ Իրանը հիմա «առավելագույն զսպվածություն է դրսեւորում» եւ անընդունելի է համարել «ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի մեծացումը»:

Չնայած միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, Ճապոնիան անհրաժեշտ է համարում ԳՀՀԾ-ի պահպանումը: Մինչ այս 2 երկրների ԱԳ նախարարները հանդիպել էին նոյեմբերին: Սպասվում է, որ Զարիֆը կընդունի նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:

Իրանը միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մեկամյակին՝ մայիսի 8-ին, հայտարարել է ԳՀՀԾ որոշ կետերի կատարումը դադարեցնելու մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Թեհրանը հայտարարել է, որ իրեն սահմանափակումներով կապակցված չի համարում: Իրանում նշել են, որ ընդունած միջոցառումները կապված են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումների եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հետ, ինչպես նաեւ ծագած խնդիրները պատշաճ կերպով լուծելու հարցում ԳՀՀԾ մյուս անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անընդունակության հետ:

Այս կապակցությամբ Իրանը նշված երկրներին 60 օր է հատկացրել Իրանի շահերը ապահովելու համար՝ միաժամանակ խոստանալով վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել ԱՄՆ գործողությունների պատճառով ծագած խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ