News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պակիստանը մինչեւ մայիսի 30-ը չի բացի երկինքը Հնդկաստան եւ Հնդկաստանից առեւտրային թռիչքների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Asian Age-ին։

Պարբերականի տվյալներով՝ Իսլամաբադը չորեքշաբթի որոշել է չբացել օդային տարածքը Հնդկաստանից եւ դեպի Հնդկաստան ինքնաթիռների համար մինչեւ ընթացիկ ամսվա վերջ։ Պակիստանյան կողմը սպասում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների ավարտին Հնդկաստանում, ինչից հետո երկրների միջեւ հարաբերությունները, գուցե փոխվեն դեպի լավը, նշում է թերթը։

Հնդկաստան միջազգային չվերթները հաճախ անցնում են Պակիստանի օդային տարածքով, եւ շատ պետությունների ավիաընկերությունները մեծ ֆինանսական կորուստներ են կրում։ Ավելացել է նաեւ թռիչքների տեւողությունը, քանի որ ավիափոխադրողները ստիպված են երկարացնել երթուղին Պակիստանը շրջանցելու համար, բարձրացել են ավիատոմսերի գները։

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունն ստեղծվել է հնդկական ուժայինների ավտոշարասյան վրա Ջամու եւ Քաշմիր նահանգում փետրվարի 14-ի հարձակումից հետո, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։ Նյու Դելիում Իսլամաբադին մեղադրել են «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման զինյալներին աջակցելու մեջ, որն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Փետրվարի 26-ին Հնդկաստանի ՌՕՈւ-ն օդային հարված է հասցրել այդ խմբավորման ճամբարին պակիստանյան տարածքում։ Փետրվարի 27-ին Պակիստանի ՌՕՈւ-ն ի պատասխան հարվածներ է հասցրել հնդկական ռազմական օբյեկտներին Ջամու եւ Քաշմիր նահանգում։ Նյու Դելին եւ Իսլամաբադը հանդես են եկել պնդումներով, որ խփել են միմյանց ինքնաթիռները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ