News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դեմոկրատ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մտադիր է հինգշաբթի պաշտոնապես հայտարարել 2020 թվականին տեղի ունենալիք հաջորդ ընտրություններին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին, հայտնում է NBC-ն:

Դե Բլազիոն ծնվել է 1961 թվականին Մանհեթենում: Նա 2000 թվականին ղեկավարել է Նյու Յորքի նահանգից ԱՄՆ Կոնգրսի Սենատ ընտրվող Հիլարի Քլինթոնի շտաբը: 2010 թվականից զբաղեցրել է Նյու Յորքի հանրային պաշտպանի պաշտոնը, որը քաղաքի ամենակարեւոր պաշտոններից մեկն է:

Դե Բլազիոն 2013 թվականին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում: Պաշտոնը ստանձնել է 2014 թվականի հունվարի 1-ին՝ 1993 թվականից սկսած դառնալով ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի պաշտոնում առաջին դեմոկրատը: 2017 թվականին դե Բլազիոն վերընտրվել է երկրորդ ժամկետով:

Այս պահին նախագահին պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են արդեն երկու տասնյակից ավելի դեմոկրատներ: Ապագա նախագահական արշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի սկզբին Այովա նահանգում: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոկիում (Վիսկոնսին նահանգ):

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի տեղին հավակնում են առայժմ երկուսը՝ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը: Հանրապետականների համագումարը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ):

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ