Airbus եվրոպական ավիաշինարարական ընկերությունը Փարիզի տրանսպորտի ավտոնոմ վարչության (RATP) հետ համաձայանգիր է ստորագրել:
Այն վերաբերում է Փարիզի տարածքում, ավելի ճիշտ նրա օդային տարածքում Airbus-ի ստեղծած քաղաքային օդային տրանսպորտի գործարկմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը UAM (Urban Air Mobility՝ «քաղաքային օդային տրանսպորտ») ծրագրի մասին է: Ներկայումս դրա շրջանակում Airbus-ը մի շարք թռչող սարքեր է ստեղծում:
Ընկերությունում կարծում են, որ իրենք հրաշալի ապագա ունեն, որովհետեւ 2030-ին համաշխարհային բնակչության մոտ 60 տոկոսը ապրելու է քաղաքներում:
Ներկայումս այդ ծրագրի շրջանակում ընկերությունը մշակում է Skyways թռչող սարք՝ փոքր բեռների տեղափոխման համար, մասնավորապես տարբեր ծանրոցների:
Այն վայրէջք կկատարի ընդունող կայարանում, որտեղ այն ավտոմատ կերոպվ կուղարկի առանձին պահարան, որի համարը եւ ծածակագիրը կհաղորդվի հաճախորդին:
Այդ դեպքում քաղաքում կստեղծվի նման ընդունող կայարանների ցանց, որպեսզի հաճախորդները կարողանան արագ հասնել դրանց: Թռիչքները կիրականացվեն միայն հատուկ օդային միջանցքներով: