News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Ռանչպար համայնքում ավազի հանքի զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է գրանցված որպես հանք, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով իր կղմից գլխավորած կառույցի հայտնաբերած խախտումների մասին։

«Բնականաբար կան խնդիրներ, եւ դրանք բազմաթիվ են։ Կադաստրի կոմիտեն իմ գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի, բայց մենք չունենք որպես այդպիսին տեսչական  գործառույթներ, եւ բոլոր բացահայտումները, որոնց դեպքում մենք կարծում ենք կան դիրքի չարաշահում, եթե նույնիսկ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատողների պատճառով է եղել, կամ այլ ռիսկերի դեպքում ուղարկվում են իրավապահ մարմիններին։ Ուզում եմ շեշտել, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ–ում նաեւ սեփականության իրավունքի երաշխավորն է,  եւ իմ անձնական մոտեցումն է, որ մենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց, եւ այդ բոլոր հնարավորությունները տալ իրավապահ մարմիններին, որոնք հետամուտ են լինում մեր բացահայտումներին։ Այս դեպքերը բազմաթիվ են, ասուլիսի ժամանակ 2-3 մլն դոլարն էինք հնչեցրել,  այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է»,–նշեց նա։ 

Սարհատ Պետրոսյանը, մասնավորապես, որպես խախտման օրինակ նշեց միայն Ռանչպար համայնքի ավազահանքի դեպքը. «Ռանչպար համայնքում ավազի հանքը իր զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է, որ որպես հանք գրանցված է, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողեր։ Նյութերն ուղարկվել են վարչապետի վերահսկողությանը։ Այդ դեպքերը բազմաթիվ են՝ կան հայտնի եւ անհայտ անուններ»։

Հարցին՝ նախկին իշխանության հետ առնչվող մարդկանց հետ են կապված խախտումները, նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ում հետ են կապված, կան անուններ, որոնք գուցե ձեզ ծանոթ լինեն, բայց բնականաբար եղել են նախկին կառավարությունների աշխատանքի ընթացքում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ