News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սերգեյ Դորենկոյի դիակիզումը եւ աճյունի ամփոփումը տեղի կունենան հրաժեշտի հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը քաղաքապետարանում։

«Դորենկոյի աճյունը հողին կհանձնվի մայիսի 18-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Տեղամասի համարը դեռեւս չի նշվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Լրագրողին հրաժեշտը, որը մահացել է մայիսի 9-ին, տեղի կունենա մեկ օր առաջ՝ մայիսի 17-ին, ժամը 11.00-ին, նույն տեղում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ինչպես պարզաբանել է գործակալության զրուցակիցը, իրավաբանորեն հուղարկավորություն է համարվում աճյունը կամ մարմինը հողին հանձնելը գերեզմանատանը՝ համապատասխան վկայականի հանձնմամբ։ Հրաժեշտը թաղման կարգի մի մասն է, ինչպես նաեւ դիակիզումը։

Դորենկոն մահացել է 59 տարեկանում, մոտոցիկլի ղեկին, Մոսկվայի կենտրոնում։ Մայիսի 12-ին նախատեսված հրաժեշտը հետաձգվել էր այն պատճառով, որ ոստիկանությունն արգելել էր մարմինը հանձնել այրուն։ Համապատասխան կարգադրությունը հաջորդել էր «կրկնակի դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությանը»։ Այս որոշումն ընդունվել էր Դորենկոյի առաջին ամուսնությունից ունեցած դուստրերի՝ Քսենիայի եւ Եկատերինայի հայտարարության հիման վրա, որոնք պնդում էին, որ լրագրողը կարող էր թունավորված լինել։

Դորենկոյի այրին ավելի վաղ ասել էր, որ լրագրողի դիակիզումը նրա կամքն է, քանի որ նա «կտրականապես դեմ էր դագաղը հողում թաղելու կարգին»։ Նրա խոսքով՝ լրագրողը ցանկացել է, որպեսզի նրա աճյունը բաժանվի՝ մի մասը թաղվի հողում, մյուսը՝ շաղ տրվի Կերչում, Միհրդատի լեռան վրա։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը թույլատրել է մարմինը հանձնել դիակիզման։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արվել է մայիսի 10-ին։ Մահվան պաշտոնական պատճառը կրծքի շնչերակի պատռվածքն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ