News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Եկեք տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն փակցնելու պահանջը հանենք, արմատախիլ անենք, թվայնացման այս դարում դա ավելորդություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում ՃՈ տուգանքների բալային համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ առաջարկելով հանել նաեւ չփակցնելու համար տուգանքները:

«Ավելին, պետք է տեխզննման ֆունկցիան հանենք, տանք ապահովագրական ընկերություններին»,-ասաց նա:

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ի պատասխան ասաց, որ տեխզննման կտրոնների հետ կապված քննարկում կանեն տրանսպորտի եւ կապի նախարարության հետ եւ ավելի ուշ կներկայացնեն առաջարկություններ:

«Ես համաձայն եմ, բայց եկեք սանկցիայից հանենք, որովհետեւ եթե մնա, հետո քննարկվի, հետո ընդհանուր հայտարարի չգանք, կունենանք սանկցիա, որը մի երեւույթի դեմ է, որն իմ դուրը չի գալիս, որ այդպես կարգավորենք»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, սանկցիայի կառուցվածքը, ըստ որի 3 ամսից մինչեւ 1 տարի վարորդական իրավունքից զրկում է նախատեսում, կոռուպցիոն ռիսկ է պարունակում. «Եթե հնարավոր է փոքրացնել սանկցիաների տարածությունը, շատ լավ կլինի, մենք էլ վստահ կլինենք, որ ոչ ոք չի չարաշահի»:

Փոխոստիկանապետը նկատեց, որ սկզբում հենց այդպես է եղել, սանկցիաները եղել էին բացարձակ որոշակի, բայց կառավարության աշխատակազմում քննարկումների արդյունքում դրանք փոխվել են:

Տպել
Ամենաշատ