News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, դատարանում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի այն նկատառմանը, թե Քոչարյանի պաշտպանները կրկնում են իրենց դիրքորոշումները։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը շուրջ երկու ժամ ելույթ ունեցով՝ ներկայացնելով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հիմքերը։

Օրբելյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը.

«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, փորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել, որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խաչընդոտելու դեպք»,–ասաց նա։

 Պաշտպանը, վկայակոչելով Եվոպական դատարանի դիրքորոշումը, հայտարարեց, որ  կալանավորումը կարող է լինել ոչ իրավաչափ և ապրինի, եթե անձին կալանավորեն նրա համար, որ նա  օրինակ չշփվի ԶԼՄ–ների հետ։

Օրբելյանը հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում գործով քննիչը դիրքորոշում է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և պետք է կալանավորվի։

«Պարոն Քոչարյանի ստրատեգիան այն է, որ մինչև դատավարությունը չի խոչընդոտել քննությանը, մինչև դատավարության ավարտը և դրա ավարտից հետո էլ  չի խոչընդոտելու գործի քննությանը։ ՉԻ կարելի ոչ հստակ, եթերային արտահայտությունների հիման վրա անձին կալանավորել, հակառակ դեպքում կստացվաի այնպես, որ անձի կալանավորումը պատժի նպատակ է հետապնդում։

Օրբելյանը նկատեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվելուց հետո, Ռոբերտ հանգիստ կարող էր լքել երկիրը, ինչը սակայն չի արել։

«Պարոն Քոչարյանը կարող էր հանգիստ նստել ինքնաթիռը ու հեռանար, սակայն մենք դիմեցինք նախաքննական մարմնին, ասացինք հարգենք պետական մարմնին, մարդիկ էլ հաջորդ օրը  խափանման միջոց ընտրեցին չհեռանալու մասին ստորագրությունը, թույլ չտվեցին, որ Քոչարյանը բուժման նպատակով գնա և վերադառնա»,–նշեց նա։

Դատավորը նկատեց, որ այդ մասին պաշպան Հայկ Ալումյանն արդեն ասել է։

Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին արձագանքեց՝ նշելով, որ ստիպված են կրկնվում.

«Ուղղակի Կան մարդիկ, որ 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ ա չի մտնում»,–ասաց երկրորդ նախագահը։

Այսպիսով Օրբելյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից։

«Քոչարյանին կալանվորելու հիմքեր չկան, և այն բոլոր հիմքերը, որոնք դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկան կիրառում է մեղադրյալի օգտին, քանի որ անձի սոցիալական կապիտալը, դա նրա պատշաճ վարքագի էլեմենտն է»։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Այդ հարցին մի քիչ կխուսափեմ պատասխանելուց». Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին
Եթե հիմա ինչ-որ մի պատասխան տամ, բա ինչու կոնկրետ գործողություններ չեն արվել...
Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է․․․
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը
Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը...
Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու․․․․․
«Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին
Որովհետեւ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող այլ քաղաքացիներին...
Տեղին չէր Քոչարյանին ազատելու համար դատարանները շրջափակելու ակցիան. Վարդան Ղուկասյան
Ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրայով նման ակցիաներ անեին, իսկ այն որ դատական համակարգը հիմնականում պետք է փոխվի, դա փաստ է...