
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության եւ աջ արմատական Ազատության ավստրիական կուսակցության աջակցությամբ հավանություն է տվել մուսուլմանական հիջաբի կրումը տարրական դպրոցներում արգելելուն։
Արգելված է «կրել հագուստ, որը թելադրված է գաղափարախոսական կամ կրոնական նկատառումներով եւ ենթադրում է գլխի ծածկում», նշվում է օրենսդիր մարմնի որոշման մեջ։
Նորամուծության գործողությունը, սակայն, չի տարածվում հրեական գլխադրի հանդեպ։ Դա բացատրվում է նչրանով, որ այն մազերը լիովին կամ դրանց մեծ մասը չի ծածկում, dpa գործակալությունը մեջբերում է կատարում փաստաթղթից։
Հարյուրավոր եվրոյի տուգանք
Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք։ Ավստրիայի իշխանությունները գտնում են, որ օրենքը կարելի է բողոքարկել Սահմանադրական դատարանում։
Կառավարությունը՝ վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, երեք անգամ որոշումը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը։
2017 թվականի հոկտեմբերին Ավստրիայում մտցվեց դեմքը ծածկող հագուստ կրելու արգելք, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։