News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան պաշտոնյաները վարժվել են անտեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենաարտառոց հրամանները՝ հուսալով, որ 72-ամյա առաջնորդը դրանց մասին կմոռանա եւ կկենտրոնանա որեւիցե այլ օբյեկտի վրա, հայտնում է The Atlantic-ը:

Չնայած շատերին Թրամփը թվում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, նա չի կարողացել սեփական անձնակազմին համոզել իրեն լրջորեն վերաբերվել: Պարբերականը բերում է այս տարվա մարտին աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի օրինակը, երբ Թրամփը հայտարարել էր Հոնդուրասին, Գվատեմալային եւ Սալվադորին օգնությունը դադարեցնելու մասին:

Հաջորդ օրը Պետքարտուղարությունը հայտարարել էր «հյուսիսային եռանկունու» երկրներ դրամական հոսքերի կրճատման ծրագրերի մասին: Իրականում ծրագիր չկար, պարզաբանում է Atlantic-ը, այլ կար միայն Թրամփի իմպուլսիվ հայտարարությունը, որի մասին այդ պահին Վաշինգտոնում արդեն մոռացել էին:

Այդ հայտարարություններից հետո արդեն 1,5 ամիս է անցել: Աղբյուրներից ստացած պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմն այս հարցում առաջ չի գնում:

Դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին, որն աշխատում է արտասահմանյան օգնության ֆինանասավորման հարցերով կոմիտեում, բացատրել է, որ սա ԱՄՆ նախագահի «իմպուլսիվ եւ անտրամաբանական» որոշման անխուսափելի արդյունքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ