News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սապատավոր կետի ցնցող թռիչքը ֆիքսել է լուսանկարիչ Դուգլաս Քրոֆթը Մոնթերեյ ծոցի ջրերում, Կալիֆոռնիայի ափերի մոտ, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Mirror-ին։ Դուգլասը լուսանկարում էր հարեւան նավակի պատուհանից հենց ջրագծի մոտ, ինչից կետն ավելի մեծ էր երեւում։ Մոնթերեյի ծոցը ծովային շատ կաթնասունների բնակավայրն է, դրանով են անցնում սապատավոր կետերի միգրացիայի ուղիները, ուստի վայրը դիտորդներին քաջ ծանոթ է։ Այդ օրը նրանց մեջ էր Քեյթ Քամինգսը, որին նաեւ հաջողվել է տեսագրել թռիչքը։

Սապատավոր կետը կամ կուզիկը, ինչպես նրան անվանում են, ծովային կաթնասուն է եւ պատկանում է շերտավոր ու մորուսավոր կետերի ենթախմբին։ Անունը կապվում է սապատ հիշեցնող լողակի, նաեւ այն բանի հետ, որ սուզվելիս մեջքը սապատի նման ծռում է։

Սապատավոր կետի չափերը մեծ են։ Դրանց երկարությունը հասնում է 14,5 մետրի, հազվադեպ հանդիպում են 18 մետրանոց սապատավոր կետեր։ Որձերը մեկ մետր կարճ են էգերից։ Միջին քաշը կազմում է մոտ 30 տոննա։ Ամենածանր սապատավոր կետը կշռել է 48 տոննա։ Այս քաշը պայմանավորված է շատ հաստ ենթամաշկային ճարպի շերտով։ Ավելի հաստ ենթաճարպային շերտ ունի միայն կապույտ կետը։

Սապատավոր կետը մյուս շերտավոր կետերից տարբերվում է իրեն բնորոշ ձեւով եւ մարմնի գունավորմամբ, մեջքի լողակի ձեւով, կրծքամասի լողակների չափերով, խոշոր «գորտնուկներով» եւ անհավասար լողակներ ունեցող պոչով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ