News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


«Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ նյութեր կան, որոնք չեն կցվել Սահմանադրական կարգը տապալելու փաստով հարուցված քրեական գործին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս նյութերի թվում, ըստ Քոչարյանի, կան մարտյան դեպքերին առնչվող այնպիսի տեսանյութեր, որոնց գոյության մասին ՀՔԾ–ն լռում է։

«Տեսանյութերի զգալի մասը տեսել եմ մարտի 7-8–ի կողմերը, Գորիկ Հակոբանն ինձ մոտ է  բերել եւ ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ նման տեսանյութեր ունի»,–ասաց նա։

 Քոչարյանը պատմեց, ուր 2008թ. մարտի մեկին տված իր հայտնի ասուլիսից առաջ կապվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ. «Կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրեցի՝ ի՞նչ է այս վիճակը, ինքն ասաց, որ այո, զենք են կիրառում, մարտական նռնակներ կան։ Ինձ պատմեց այդ դրվագն, ասաց, այո, մեքենայից դուրս են գալիս՝ կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում։ Հետո երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց եւ իմ գրասենյակում ցույց տվեց նաեւ մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա։ Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ինչպես է նռնակը պայթում, թե ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այս ամենը նյութերում կային, սակայն այսօր դրանք չկան։ Մենք ասում ենք, որ ԱԱԾ–ի կողմից հարուցված մի ամբողջ քրեական գործ, որը մարտի 2–ին հանձնվել է հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա այս գործը ուղղակի չի կցվել այս գործին։

Համոզված եմ, բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել  եւ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ անձ է հարցաքննվել ԱԱԾ–ից, սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»,–ասաց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով,  որպեսզի դատարանը ամբողջական պատկերացում ունենա այդ տեսնյութերի մասին, պետք է դրանց հարցը քննարկվի։

Նա միաժամանակ հայտարարեց, որ այս գործով  ընդհանրապես ցուցմունք չի տվել  եւ այդ պատճառով ստիպված այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ