News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում առաջարկել են ստեղծել դաշնային նախարարություն՝ National Suicide Prevention Office, որը կզբաղվեր ինքնասպանությունների կանխմամբ։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Ինքնասպանությունների կանխման կազմակերպությունը (ԻԿԿ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինքնասպանությունների կանխումը բավական բարդ խնդիր է, եւ այն պետք է լուծել որպես ողջ հասարակության խնդիր կառավարության մակարդակով եւ չդիտարկել ինքնասպանության փորձերը միայն առողջապահության դիքերից»,- ասել է ԻԿԿ գործադիր տնօրեն Նյուվես Մյուրեյը։

Նրա կարծիքով, այս աշխատանքում պետք է գործի դրվեն սոցիալական ապահովության գործակալության՝ Centrelink-ի աշխատակիցները, ինչպես նաեւ ֆինանսական խորհրդատվական եւ կոմունալ կազմակերպությունների աշխատողները։ Նրանց պետք է սովորեցնել հայտնաբերել այն մարդկանց, որոնք պատրաստվում են վերջ տալ իրենց կյանքին, կարծում է Մյուրեյը։

Զեկույցի համաձայն, որը հրապարակվել է Ավստրալիայի Համայնքների խորհրդի կողմից մայիսին, ամեն օր միջինը ինքնասպանություն է գործում ութ ավստրալացի։ Բնիկ ավստրալացիների շրջանում ինքնասպանությունների մակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քան եկվորների շրջանում։

Ավստրալիայի Վիճակագրական բյուրոյի տվյալներով՝  2017-ին այդ ցուցանիշը կազմել է 3128 մարդ, ինչը 9,1 տոկոսով բարձր է, քան դրա նախորդ տարում։ Ինքնասպանություններն այսօր 13-րդ են այն պատճառների շարքում, որոնք ավելի հաճախ են հանգեցնում ավստրալացիների մահվան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ