News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ենթադրում եմ, որ «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցառումներ նախաձեռնելու ենք այն քաղծառայողների համար, որոնք դուրս են մնալու քաղծառայության համակարգից: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում սպասվող կրճատումներին: Նա ասաց, որ առայժմ մասսայական կրճատումներ չկան, եւ առաջին փուլում չեն էլ պլանավորվում:

«Նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի, կարելի է ասել, առաջին նախնական փուլն է: Քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: Առաջին հերթին մենք որդեգրելու ենք ընդհանուր ստրատեգիա՝ քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար»,- ասաց փոխնախարարը եւ ավելացրեց, որ դժվարանում է պատասխանել, թե քանի փոխնախարար կլինեն ամեն մի նախարարությունում:

«Գործառույթներից ելնելով է որոշվելու, գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել, փոխնախարարների վրա արդյոք թերբեռնված են կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները, եւ ըստ ֆունկցիաների եւ ըստ գործառույթների այդ քանակները կհստակեցվեն, նաեւ նշեմ, որ սա կարող է շարունակական պրոցես լինել: Կարող է այս փուլում 6 կամ 7 նախարար լինել, հաջորդ փուլում՝ 4»,- ասաց նա:

Ավինյանի կարծիքով, պետական համակարգից մասնավորի անցումը ժամանակ առ ժամանակ մարդկանց համար օգտավետ կարող է լինել.

«Նույն ստատիկ կերպով շարունակել չենք կարող, եւ չենք ուզում, որովհետեւ բոլոր գնահատականները ապացուցում են, որ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը՝ որպես այդպիսին, իր արդյունավետությունը դեռեւս շատ ոլորտներում՝ աշխատավարձեր, արագագործություն, պետք է վերանայի»,- ասաց Ավինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ