News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Splash news լրատվական եւ ֆոտոգործակալությունը պարտավորվել է խոշոր դրամական փոհատուցում վճարել եւ ներողություն է խնդրել բրիտանացի արքայազն Հարրիից այն պատճառով, որ օդից կատարել է նրա մասնավոր տան տեսա- եւ լուսանկարահանում: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով արքայազն Հարրիի փաստաբանին:

Միջադեպը, որի համար գործակալությունը ներողություն է խնդրել, տեղի է ունեցել հունվարին: Լրագրողների վարձած ուղղաթիռը թռչել է տան վրայով, որը արքայազնը վարձել էր Օքսֆորդշիր կոմսությունում, եւ որտեղ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հաճախ ընդունել է հանրահայտ ընկերների: Արդյունքում շատ պարբերականներում, այդ թվում՝ The Times-ում, հրապարակվել են ոչ միայն բուն տան լուսանկարները, այլեւ դրա ներքին սենյակների մի մասը, մասնավորապես ննջարանը:

«Այս լուսանկարների տարածումը եւ հրապարակումը այնքան լրջորեն են անդրադարձել Սասեքսի դքսի եւ նրա տան անվտանգության վրա, որ զույգն այլեւս չի կարող այնտեղ ապրել»,- նշված է արքայազն Հարրիի փաստաբանի հայտարարության մեջ, որն ընդգծել է, որ գյուղական տեղանքում տեղակայված եւ դաշտերով շրջապատված տունը դուքսն ու դքսուհին ընտրել էին հենց այն պատճառով, որ ապահովում էր լրագրողներից իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

Ներկայումս զույգն արդեն տեղափոխվել է մերձքաղաքային Ֆրոգմոր քոթեջի տուն, որը գտնվում է Բերքշիր կոմսությունում Վինձորի ամրոցի մոտ Ֆրոգմոր թագավորական կալվածքում:

Չնայած Ֆրոգմոր քոթեջը հիմա դքսի եւ դքսուհու պաշտոնական նստավայրն է, նրանց հաուսհոլդը (օգնականներ, մամուլի քարտուղարներ եւ ադմինիստրատորներ, որոնք աշխատում են թագավորական ընտանիքի անդամների համար), որը պաշտոնապես հաստատվել է միայն անցած ամիս, Բուքինգեմյան պալատում է տեղակայված:

Արքայազն Հարրիի, որը բրիտանական գահի ժառանգորդների հերթում վեցերորդն է, եւ Մեգան Մարքլի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 19-ին՝ Վինձորի պալատի սուրբ Գեորգիի մատուռում, որը նրանց նոր տնից քիչ է հեռու: Նրանք մայիսի սկզբին առաջին անգամ ծնողներ են դարձել՝ տղա է ծնվել, ում անվանակոչել են Արչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ