News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ  2021-ից հետո, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը, չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել:

Այս մասին նա հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ պատրաստվում որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնել», - ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա վերջում հայտարարված ծրագրերն արդիական են:

2018 թ. վերջում Մերկելը հեռացել էր Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից, սակայն մնացել էր կանցլերի պաշտոնում: Նա հայտնել էր, որ պատրաստվում է աշխատել մինչեւ չորրորդ ժամկետի ավարտը`մինչեւ 2021 թվականը, ապա հեռանալ քաղաքականությունից:

Լուրերն այն մասին, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիությունում, սկսվեցին Suddeutsche Zeitung-ում հրապարակված հարցազրույցից հետո: Դրանում Կանցլերը հայտարարել է, որ «նա ունի մեծ պատասխանատվության զգացում ունի Եվրոպայի ճակատագրի համար»:

Փորձագետները այս խոսքերը մեկնաբանել են որպես նրա քաղաքական պրոֆիլի փոփոխության ակնարկ եւ առաջիկայում տեղափոխություն Բրյուսել:

«Նորմալ է, որ ես՝ որպես Գերմանիայի կանցլեր, մտահոգվում եմ Եվրոպայկի ճակատագրի համար», - Ռյուտտեի հետ ասուլիսին նա մեկնաբանել է իր խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ