News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 07
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


«0038» հրամանին ծանոթանալուց հետո համոզվել եմ, որ այն ճիշտ ժամանակին կայացված հրաման էր. այդ հրամանի շնարհիվ է, որ հաջողվել է խուսափել հնարավոր վատ հետեւանքներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը ծավալուն ելույթ ունեաց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եւ մանրամասն նկարագրեց 2008թ. փետրվարի 23–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը։

«Փետրվարի 19–ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս քվե ստացած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է։ Դա իր իրավունքն է, հիմա կարող է նման բան հայտարարել։ Փետրվարի 20–ին հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին եւ չափազնաց մեծ էր հավանականությունը, որ ԵԿՄ–ին պատրաստվում է միանալ  ընդդիմությանը, ոչ միայն Մանվել Գրիոգրյանը եւ Գագիկ Մելքոնյանը  այլեւս ողջ ԵԿՄ –ում էին այդ խմորումները։ Ընդհատել եմ իմ այցը Մոսկվա եւ վերադարձել եմ փետրվարի 22–ի ուշ երեկոյան։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի քարտուղարները, ոտքի վրա ինձ զեկուցեցին իրավիճակը։ Դրանից հետո ցանկություն հայտնեցին հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ»,–ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դա բարձրագույն զինվորական անձնակազմի հետ տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր նախագահական նստավայրում։

«Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ  եւ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներքաշվում է քաղաքական գործընթացներին, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ դա անթույլատրելի է եւ որ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,–ասաց նա։

 Քոչարյանը նշեց, որ ինքը չի  ասել ում հրավիրել այդ խորհրդակցությանը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեւել է քսան րոպե, ոչ ավելի։

«Չի եղել քննարկում, հաղորդակցումը եղել է միակողմանի, ես ուղակի իմ մոտեցումն եմ հայտնել։ Առաջինը ասել եմ, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք գիտեինք , որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, ճանաչելով այն անձանց, ովքեր ներգրավաված էին այդ պրոցեսների մեջ, մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել։ Մեր խնդիրը սահմաններերում չափազանց ուշադիր լինելն էր, քանի որ հակառակորդը կարող է օգտվել այս իրավիճակից։ Ես, Լեռնային Ղարաբաղում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից որը տեղի է ունեցել Ադրբեջանում 1993թ. երբ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր։ Այդ ընթացքում մենք երեք շրջան ենք ազատագրել։ Այդքանն աչքիս առաջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք»,–հայտարարեց նա։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝  բանակը զորանոցային վիճակին բերելն առաջին հերթին  եղել է այդ նպատակին հասնելու համար եւ հրամանով հաստավեց զորանոցային վիճակ։

 «Երկրորդը ԵԿՄ–ի հետ կապված հարցն եմ բարձրացրել։ Շատ հստակ էր դրված խնդիրը. կամ դուք ԵԿՄ–ում եք կամ քաղաքական գործիչ»,–ասաց նա՝ նշելով, որ խորհրդակցությանը մասնակցած շոտ անձանց ցուցմունքները հիմանավորում են իր ասածը։

«Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ, եթե այստեղ բանակի պառակտում տեղի ունենար, ուրեմն հակառակորդն անպայման կօգտվեր այդ ընձեռած հնարավորությունից։ Չանել այդ հանդիպումն ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետեւաքնների առումով ամբողջ պատասխատավությունեը ես էի կրելու»,–ասաց նա՝ շեշտելով, որ որեւէ հանձնարարական կամ հրաման, այդ խորհրդակցության օրը ինքը չի տվել։

«Իմ աշխատելաոճն այն է, որ ես երբեք ոչ ոքին չէի ասում, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծես։ Ես միշտ դրել եմ խնդիր. տվյալ մարմնի պարտականությունն էր՝ ինչպես լուծել խնդիրը։ Այն ժամանակ, մինչեւ հիմա էլ բանակը ամենից կայացած պետական ծառայություն էր, նախարարը 12 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ եւ իրենց ասել, թե դուք ոնց պետք է լուծեք այդ հարցը, դա իմ խնդիրը չէր»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ նույն օրը պաշտպանության նախարարը արձակել է «0038» հրամանը, որի մասին ինքն իմացել է միայն այս գործի շրջանակներում։

«Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ ժամանակին կայացված հրաման էր.  այդ հրամանի շնարհիվ է, որ հաջողվել է կանխել հնարավոր վատ հետեւանքները, հրամանը որեւէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում եւ ամբողջությամբ Պաշտպանության նախարարի լիազորոություներում է»,–հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ դուրս է գալիս իրավական հարթությունից. Վարդեւանյան
Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում եւ ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է…
Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ եզրակացության մասին
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հստակ է...
Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանում է, ուստի ակնհայտ է, որ որոշումներն ընդունում է դատարանը…
Գլխավոր դատախազը չի բացառել, որ հիվանդանոցում Քոչարյանի գտնվելու մասին որոշումը կբողոքարկվի
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու...
Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան
Բայց ՄԻԵԴ-ի այս կարծիքը հստակ ուրվագծեց այն պնդումները, որ մենք անում էինք...
Ամենաշատ