News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրեց, որ  երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։

Նշենք, որ դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի։ Բացի այդ, դատարանը պարզաբանեց, որ անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով։

 Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայիսի 14–ին դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է․․․
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը
Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը...
Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու․․․․․
«Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին
Որովհետեւ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող այլ քաղաքացիներին...
Տեղին չէր Քոչարյանին ազատելու համար դատարանները շրջափակելու ակցիան. Վարդան Ղուկասյան
Ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրայով նման ակցիաներ անեին, իսկ այն որ դատական համակարգը հիմնականում պետք է փոխվի, դա փաստ է...
Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումն այս փուլում դատախազների կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53–րդ հոդվածով նախատեսված են դատախազի լիազորությունները․․․․