News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գայանե Թադեւոսյանի գործով վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի։

Թադեւոսյանը հայց էր ներկայացրել, որի համաձայն՝ խախտվել են նրա իրավունքները պետությանը գույքի օտարման ընթացքում։ Խոսքը 240.2  քառակուսի մետր շինության մասին է Երեւանի կենտրոնում։ Պայմանագրի կնքումից եւ 265 020-ի չափով առաջին վճարումը կատարելուց հետո դատախազությունը պարզել է, որ Թադեւոսյանի սեփականությունը գնահատվել է շուկայական արժեքից բարձր։ Պետությունը պահանջել է, որպեսզի Թադեւոսյանը վերադարձնի գումարի մի մասը։ Ավելին, Թադեւոսյանին սպառնացել են, որ չվճարելու դեպքում նրա դեմ պետական միջոցների հափշտակման գործ կհարուցվի։

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Արձանագրությւոն 1-ի 1-ին հոդվածի խախտում, այն է՝ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Թադեւոսյանին վճարել 133,958 հազար եվրո, 2000 եվրո՝ որպես բարոյական վնաս եւ 300 եվրո դատական ծախսերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ