News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ կենսաբան փորձագետները, կենդանիների պաշտպանները եւ պարզապես կենդանիների սիրահարներն արդեն որերորդ օրն է քննարկում են  հերթական տարօրինակ դեպքը, որը կապված է էգ արջի եւ նրա երկու ձագերի «ազատման» հետ:

Համառոտ պատմությունն այսպիսին է. վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի խնամքի տակ գտնվող արջերի ընտանիքը ազատ է արձակվել:

10 տարեկան մայր արջը իր երկու 2 տարեկան ձագերի հետ բաց են թողնվել Նորավանքի կիրճում: Եվ ահա այստեղ մասնագետների մոտ բազմաթիվ հարցեր են ծագում: Պակաս կարեւոր նշանակություն չունի այն հանգամանքը, որ  հիմնադրամի ղեկավարը Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, որից կենդանիների պաշտպանները եւ փորձագետները, առանց այդ էլ շատ բողոքներ ունեն:

Արդյոք արջերն ունեն ռադիովզակապեր, որքանով է ընտանիքը ընտելացված ազատության մեջ կյանքին, արդյոք կենդանիները հիվանդություններ ունեն. այս բոլոր հարցերը դեռեւս պատասխաններ չունեն:

 NEWS.am-ի թղթակիցը դիմել է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Կայուն էկոհամակարգերի ուղղությամբ TSE» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Աղաբաբյանին՝ խնդրելով մեկնաբանել կատարվածը:

«Գործողություններն իրականում անհասկանալի են: Կենդանիները բաց են թողնվել  Գնիշիկ եւ Մոզրով գյուղերից ոչ հեռու, կողքը  տուրիստական ճանապարհներ են, բացի այդ գյուղացիներն այդ շրջաններում ուտելի խոտաբույսեր են հավաքում: Արջերը բաց են թողնվել  մեղմ ասած խիտ բնակեցված վայրում, եւ գումարած տարվա նման եղանակին, երբ նրանց համար շատ դժվար է սնունդ գտնել: Աշնանը նրանց շատ ավելի հեշտ կլիներ մրգերով ու բույսերով սնվել», - նշեց Կարեն Աղաբաբյանը:

Արջը գրեթե ամբողջ կյանքը մարդկանց հետ է անցկացրել, իսկ ձագերը ծնվել են անազատության մեջ: Ընտանիքը նախկինում գտնվում էր Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում, որտեղ մարդկանց զվարճացնելու համար էր պահվում: Սակայն ծուռ թաթերին ազատ արձակելու նման տարօրինակ եղանակը կարող է վատ ավարտ ունենալ ինչպես նրանց, այնպես էլ մարդկանց համար: Ինչպես միաձայն պնդում են կենդանիների պաշտպանները, որոշումը համաձայնեցված չէ ոչ մի իրավասու պետական մարմնի հետ՝ ի դեմս Բնապահպանության նախարարության կամ տեսչությունների, հիմնադրամը փորձագետների կարծիքները նույնպես չի հարցրել:

«Ես դեմ չեմ, որ  վայրի կենդանիներին վերադարձնեն իրենց բնական միջավայր: Բայց ոչ այս ձեւով: Մարդուն ընտելացած արջերին բաց են թողել Նորավանքից մեկ ու կես կմ հեռավորության վրա: Արջի  համար դա մի քանի րոպեի ճանապարհ է:

Կարելի է պատկերացնել հանդիպման հետեւանքները, չէ որ արջը սովոր է, որ մարդն իր համար կերակրման աղբյուր է», -NEWS.am-ի հետ զրույցում նշեց կենսաբան Մանուկ Մանուկյանը, ով նախկինում այդ հիմնադրամի աշխատակից է եղել եւ արջերի հետ աշխատանքի մեծ փորձ ունի: Նրա խոսքով՝ չնայած նրան, որ արջերը ընտելացել են մարդուն, այս իրավիճակում նրանք կարող են վտանգավոր լինել:

«Այն ինչ արել է հիմնադրամը այլ կերպ, քան անհեթեթ եւ ոչ գրարգետ քայլ, չես անվանի: Նման գործողությունների համար հարկավոր է պատսխանատվության ենթարկել», - ասաց Մանուկ Մանուկյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ