News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան չեղարկել է Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը: 2011 թվականից առաջին անգամ փաստաբանները կարողացել են այցելել Օջալանին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Այցերի արգելքի մասին որոշումը չեղարկվել է»,- ասել է արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը:

Անցած տարվա նոյեմբերին մոտ 3000 բանտարկված քրդեր միացել էին հացադուլին՝ ի նշան Օջալանի մեկուսացման դեմ բողոքի: Փաստաբանների միջոցով Օջալանը նրանց կոչ էր արել դադարեցնել հացադուլը:

Օջալանը ձերբակալվել էր 1999 թ. փետրվարին: Օջալանի եղբորը՝ Մեհմետին, թույլ էին տվել նրան այցելել միայն 2016 թ. հունվարին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել