News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

50.000 աշխատատեղ Հայաստանում չի ստեղծվել, անգամ ստվերից դուրս չի եկել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում արած հայտարարությանը, թե Հայաստանում ստեղծվել է 50.000 աշխատատեղ:

«Հայաստանի նկատմամբ արտաքին և ներքին քաղաքական վտանգների առկայությունն օրեցօր ավելի երևացող է դառնում: Դա իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քաղաքական դալտոնիզմի արդյունքն է, երբ որ հասարակությունն ու քաղաքական դաշտն ամբողջովին տեղավորելով սևերի ու սպիտակների միջև՝ ոչ միայն խորը անջրպետ կառուցեց հասարակության ներսում, այլև իր գործիքակազմով ստիպեց նախկին ռևանշիստներին համախմբվել և պայքարի մեջ մտնել հայաստանյան նոր իրողությունների, արժեքների դեմ»,- ասաց կուսակցության նախագահը՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների՝ մայիսին, երբ հեղափոխությունը հաղթեց Հայաստանում, երկրում կար 540.000 գրանցված աշխատատեղ, և նոր իշխանության օրոք այդ թիվը բարձրացել է 20.000-ով, և ընդ րում՝ Գրիգորյանի կարծիքով՝ դա թվային մանիպուլյացիա է.

«Դա հին գործիքակազմ էր, որից օգտվում էր նախկին իշխանությունը: Մեզ անընդհատ հրամցնում էին ինչ-որ վիճակագրական տվյալներ, որ մենք լավ ենք ապրում, սակայն ՀՀ քաղաքացին դա չէր զգում»,- ասաց նա:

Գրիգորյանն ընդգծեց նաեւ, որ Փաշինյանը պետք է ներկայացներ միայն հետհեղափոխական տվյալները եւ ոչ թե ամբողջ 2018-ը, որի առաջին 3 ամիսներին Հանրապետականն էր իշխանության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». «Մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու»
Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է...
«Հրապարակ». Մերժվածը. ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել
Նույն այն Բոլթոնը, ով Երեւանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից...
«Ժամանակ». «Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի
Նման հանրահավաքի անցկացման խիստ անհրաժեշտություն առաջացավ դատարանները շրջափակելու...
«Իրատես». «Իմ քայլի» ներսում արդեն դժգոհություն կա Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է
ենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում...
«Ժողովուրդ». Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել
Երեկ Հակոբյանը մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրեց այսպես...
«Հրապարակ». Արտահո՞սք, թե ժուչոկներ. այս թեման քննարկվել է «Իմ քայլի» ներքին «չաթում». մանրամասներ
Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը...