News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին քիչ առաջ կրքեր բորբոքվեցին։ Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով իր անձեռնմխելիության հարցին, նկատեց, որ այդ առումով օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել և դատախազության վերաբերյալ ձևակերպում արեց, ինչը դուր չեկավ մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա կոչ արեց բոլոր մասնակիցներին իրենց խոսքերում կոռեկտ լինել։

Քոչարյանը հորդորեց չընդհատել իրեն, դիմել դատարանին, թույլտվություն ստանալ, այնուհետեւ շարունակել:

Արձագանքեց նաեւ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը թույլ է տալիս դատախազությանը իրենց բառը չավարտած վեր կենալ և տեղից «բռի արտահայտություններ անել»։

«Ես ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի խոսքն ընդհատել կամ վեր կենալ ու բռի ձևով միջամտել»,- նշեց փաստաբանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը Հայկ Ալումյանին հորդորեց չափի մեջ մնալ։

Ի պատասխան՝ Ալումյանն ասաց, որ իր խոսքում որևէ նման արտահայտություն չի հնչեցրել:

Այնուհետև գլխավոր դատախազը ևս մեկ անգամ հորդորեց կոռեկտ լինել իրենց հայտարություններում։

«Հիմա ես բռնեմ ու կեսից գլխավոր դատախազի հայտարարությանը միջամտե՞մ։ Եթե ես իրավունք չունեմ, ապա նա էլ չունի, դատավարությունը վարեք այնպես, ինչպես կարգն է, որպեսզի մենք ստիպված չլինենք այդ կարգը վերականգնելու, հա՞»,- դիմելով դատավորին՝ նշեց Հայկ Ալումյանը։

«Հա ու ջան, Դուք նոր ինչ-որ բան էինք ասում, դե նստեք»,- Ալումյանին պատասխանեց դատավորը։

Այդ պատասխանը զարմացրեց Հայկ Ալումյանին. «Էս արդեն ժողովրդականի անցա՞ք»:

Այնուհետև կրկին միջնորդեց գլխավոր դատախազը և դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց, որ բացարձակ կարիք չկա Դատախազությանը ցույց տալու, թե ելքեր պետք է գտնել և այլն․ «Կոչ եմ անում բոլորին՝ մնալ իրավական դաշտում՝ առանց հուզական արտահայտությունների»։

«Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին...
Ամենաշատ