News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, եւ դրանից մեկ ժամ անց նա եւ նրա ապագա պոտենցիալ մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը «քաղցր խոսքեր» են փոխանակել։

Թրամփը դե Բլազիոյին անվանել է «ամենավատ քաղաքապետը ԱՄՆ պատմության մեջ»։ «Բայց եթե ձեզ դուր են գալիս բարձր հարկերը եւ հանցավորությունը, նա ձեր մարդն է։ Նյու Յորքն ատում է նրան»,- գրել է Թրամփը Թվիթերում։

Դե Բլազիոն պարտքի տակ չի մնացել՝ փոխառելով Թրամփի սիրած մարտավարություններից մեկը, եւ նախագահին քամահրական մականուն է տվել. Դոն աֆերիստ (Con Don)։ «Նա աֆերիստ է։ Ես գիտեմ նրա խորամանկություններն ու հնարքները»,- ասել է նա։

Ներկա պահին նախագահի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են արդեն ավելի քան երկու տասնյակ դեմոկրատներ։ Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները նախագահական ընտրարշավի ընթացքում տեղի կունենան Այովա նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին։ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածու, տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 13-16-ին Միլուոկիում (Վիսքոնսինի նահանգ)։

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի տեղի համար հավակնում են երկուսը՝ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը։ Հանրապետականներն իրենց համագումարը կգումարեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ին Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ)։ ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ