News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 26
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից թեկուզ մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն 2008 թվականի մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա պնդեց, որ դատախազները հրաժարվեն մեղադրանքից, ըստ որի՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ դրան նախորդած շրջանում Երեւան է տեղափոխվել Արցախի ՊԲ շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից ու սպաներից կազմված գումարտակ։

«Մեկ նախադասությամբ ասեմ, որ ԼՂՀ ՊԲ-ից թեկուզ մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ ընթացքում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4-րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղքական հետապնդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խնդրում ենք Նիկոլ Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես իր նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյան
Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները բանտում նստած չեն, որովհետեւ այդ ժամանակ 6 դատախազները համարում էին, որ 300.1 հոդվածը 2008-ի 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում...
Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ տեսնելով, թե ինչ եղավ Դավիթ Գրիգորյանի հետ, իր հետեւություններն արել է. Լեւոն Քոչարյան
Ես այնքան էլ չեմ կիսում նրանց լավատեսությունը, քանի որ դատավոր Դանիբեկյանն այն դատավորն է, որ անտեսել է ՍԴ որոշումը եւ դրանից հետո ես որեւէ ակնկալիք չունեմ, որ նա կիրականացնի արդարադատություն…
Քոչարյանի փաստաբանը հույս ունի, որ դատարանը կբավարարի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը
«Սա այն սահմանն է, որից հետո մենք դուրս ենք գալիս իրավական գործընթացից: Ամբողջ գործընթացն ապօրինի է, բայց սա կլինի վերջին քայլը...
2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, այժմ ենթարկվում է վարչապետին. Ռոբերտ Քոչարյան
Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հայտարարությունները...
Դատավորը կալանքի անօրինական որոշումը չեղարկելու շանս ունի. Լեւոն Քոչարյան
Դատավորը կալանքի անօրինական որոշումը չեղարկելու եւ իրավիճակից պատվով դուրս գալու շանս ունի...
Քոչարյանի գործով դատախազը չի մեկնաբանել նախկին վարչապետների երաշխավորությունների հետ կապված տեղեկությունները
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար...