
Երեւանում այսօր տեղի է ունեցել հայ ուսանողների եւ դպրոցականների միջեւ «Չինարենի կամուրջ» լեզվի XII միջազգային մրցույթի ազգային փուլը:
Մրցույթի բոլոր մասնակիցները պետք է պատասխանեին քերականության, Չինաստանի պատմության մասին հարցերին, ինչպես նաեւ պատմեին իրենց մասին չինարենով եւ ստեղծագործական համար ներկայացնեին:
Ողջունելով հյուրերին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Չժոու Խունյուն նշել է, որ այդ մրցույթը մեծ տոն է, որը միավորում է Հայաստանում չինարեն սովորողներին:
Նրա խոսքով՝ դեսպանն այսօր ներկա չի եղել միջոցառմանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Չինաստանում:
Նշենք, որ սա չինարենի 6-րդ մրցույթն է հայ ուսանողների համար եւ 5-րդը՝ դպրոցականների համար: Կազմակերպիչը Երեւանում «Կոնֆուցիոս ինտիտուտն» է:
Մրցույթի արդյուքներով՝ հաղթել են աշակերտուհի Նելլի Պապյանն ու ուսանողուհի Արփի Ղազարյանը:
Ազգային փուլի հաղթողները Հայաստանը կներկայացնեն մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա Չինաստանում: