News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիան համաձայն  է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում եւ սերտորեն համագործակցելու  է իր դաշնակցի հետ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, գրում է Reuters-ը:

Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում, իսկ հետո Բրյուսելում  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Իրանի հարցը:

«Մենք համակարծիք ենք, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում», - Twitter-ում գրել է Հանթը:

«Ինչպես միշտ, մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավիակիր եւ B-52 ռմբակոծիչներ էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ պատճառաբանելով, որ «Իրանի կողմից սպառնալիքների մասին հստակ նշաններ կան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ