News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Իմ կենսագրությունը կարդացած մարդու կողմից առնվազն անբարոյականություն է ասել, թե կարող եմ փախչել, ես պատերազմից չեմ փախչել, իրենցի՞ց պետք է փախչեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր խափանման միջոցի վերաբերյալ Դատախազության պնդումներին։

«Ինձ զարմացնում է, որ մեր դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունն ու ազդեցությունը դիտում է որպես բացասական երեւույթ։ Ինձ համար շշմելու բան է։ Ուրեմն սրիկա պիտի լինես, կյանքում ոչ մի բանի չհասած, որ ասեն՝ դե սա ո՞ւմ է պետք, թող գնա ազատության մեջ։ Սա ի՞նչ է»,- նշեց նա։

Քոչարյանը շեշտեց՝ իր համար վիրավորական է հայտարարությունները, թե ինքը կարող է խուսափել քննությունից. «Իմ կենսագրությունը կարդացած մարդուն առնվազն անաբրոյականություն է ասել՝ կարող է փախչի։ Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, հիմա իրենցի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Ինձ համար վիրավորական է սա»։

Գլխավոր դատախազը փորձեց ընդմիջել, դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանին հորդորեց իր արտահայտություններում կիրթ ու զուսպ լինել։

«Հարգելի՛ դատարան, ինձ համար վիրավորական է, որ որեւէ մեկն ինձ ասում է, թե կարող եմ փախչել։ Թշնամին մեջքս չի տեսել։ Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են։ Ինձ հասկանո՞ւմ եք»,- ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը, ցույց տալով Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, ասաց. «Այս մարդիկ ինձ հետ ճանապարհ են անցել։ Երբ ինձ ասում են, որ կարող եմ փախչել, ինձ վրա այլ կերպ է դա ազդում, որովհետեւ ես փախնող տեսակ չեմ։ Եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի»։

Քոչարյանի խոսքով՝ ինքը ուներ փախչելու հնարավորություն, քանի որ ուներ երկու անձնագիր. «Ես կարող էի տոմս առնել եւ գնալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին...
Ամենաշատ