News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի 2 տոկոսն է զբաղեցնում, հետեւաբար ինչպես կարող էին սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Հայաստանում կա 1002 բնակավայր, Երեւան քաղաքը մեկ բնակավայր է, արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի ընդամենը 2 տոկոսն է զբաղեցնում, ուստի հիմա հարց է առաջանում՝ ո՞նց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում, կարո՞ղ է ինչ-որ մեկը ինձ ասել, ես դա չեմ հասկանում»,- նշեց նա։

Քոչարյանն անդրադարձավ նաեւ այդ ժամանակահատավածում խոսքի ազատության սահմանափակումներին. «ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մնացածը առանց որեւէ սահմանափակման աշխատել են։ Երեւանում մի քանի տասնյակ թերթեր կային, նաեւ մարզային, եւ որեւէ մեկի գործունեությունը չի սահմանափակվել, եւ չէր կարող սահմանափակվել։ Ինտերնետի նկատմամբ եւս սահմանափակում չի եղել, իսկ սա նշանակում է, որ խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկ բնակավայրում»։

ՀՀ երկրորդ նախագահը պնդեց՝ սահմանափակումները արտակարգ դրության ընթացքում եղել են ողջամիտ. «Այդ տարիներին ՀՀ–ում կային 39 թերթ, որից միայն 15-ին են վերաբերել հրամանագրով նախատեսված սահմանափակումները։ Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ՝ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի 1/3-րդն էր այդ տարիների հրամանագիրը: Ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս»:

Քոչարյանը, անդրադառնալով կալանավորման հիմքերին, նշեց. «Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երեւի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկ չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ ո՞ր ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատարական դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: 872 վկայից կա երեք մարդ, որոնց հետ ես առնչվել եմ։ Սա աբսուրդի մի թատրոն է։ Այդ մարդկանցից մեկը Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքի հետ ես համաձայն եմ, մյուսը՝ Վարդան Օսկանյանի ցուցմունքն է, որի հետ ես համաձայն եմ, եւ կա Տիգրան Թորոսյանի ցուցմունքը, որի հետ ես համաձայն եմ։ Ո՞ւմ ցուցմունքը ես պետք է փոխեմ։ Ես քանի ամիս է՝ բանտում նստած եմ, հիմա ինձ ասեք, այդ ո՞ր վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատոր գործի մեջ 3 մա՞րդ, գործի 90 տոկոսը նրա մասին է, թե Լեոի փողոցի խաչմերուկում ինչ է կատարվում, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ խաչմերուկի հետ, չի քննարկվում»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Այդ հարցին մի քիչ կխուսափեմ պատասխանելուց». Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին
Եթե հիմա ինչ-որ մի պատասխան տամ, բա ինչու կոնկրետ գործողություններ չեն արվել...
Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է․․․
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը
Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը...
Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու․․․․․
«Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին
Որովհետեւ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող այլ քաղաքացիներին...
Տեղին չէր Քոչարյանին ազատելու համար դատարանները շրջափակելու ակցիան. Վարդան Ղուկասյան
Ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրայով նման ակցիաներ անեին, իսկ այն որ դատական համակարգը հիմնականում պետք է փոխվի, դա փաստ է...