News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2008թ. փետրվարի 23–ին պետության բարձրագույն իշխանության կրողը ընտրական գործընթացը դեռ չավարտած բանակը ներգրավել է քաղաքական պրոցեսներին։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս «Մարտի մեկի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։

Գլխավոր դատախազի խոսքով ՝ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և այն «իրավական փորձաքննության» ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։

Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջդրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։

Սույն գործի քննության առարկան ըստ դատախազի 2008 թ. փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։

Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև դրա վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա՝ պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։

«Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ–ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները, երբ դեռ հրապարակում խաղաղ հավաք էր իրականացվում քաղաքացիների կողմից, հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկար, այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանության և Սամանդրության կրողը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է– խմբ)։ Մեր դիտարկմամբ՝ սա մի գործողություն է, որն ուղղակի արգելվում է մայր օրենքով»,- հայտարարեց դատախազը՝ մեջբերելով ՀՀ Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։

«Հենց այս պահից, ըստ գործով ձեռք բերված տվյալների, զինված ուժերը, բանակը ներգրավվել են ընտրական հարցերում. կրկնում եմ ընտրական գործընթացը դեռ չավարտած։ Այս խորհրդակցությունից ժամեր անց Պաշտպանության նախարաը ստորագրել է հայտնի հրամանը»,- ասաց նա։

Արթուր Դավթյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պաշտպանության նախարարի հրամանի իրավաչափությունը մեկնաբանում է և պայմանավորում պաշտպանության երկու նախկին փոխնախարարների՝ ընդդիմությանը միանալու վարքագծի հետ։

«Այն, ինչ արել են երկու փոխնախարարները, դա առնվազն հանցագործություն էր, եթե ոչ հանցագործություն, ապա գոնե կարգապահական պատասխանատվության նպատակ էր հետապնդում, այսինքն կամ նրանց գործողությունների փաստի առթիվ պետք է հարուցվեր քրեական գործ, կամ պետք է կարգապահական վարույթ իրականացնվեր»,- ասաց նա՝ նշելով, որ քրեական գործով որևէ նման տվյալ ձեռք չի բերվել։

Դատախազը, անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացրած այն մեղադրանքին, թե դատախազությունը հայտնի խորհրդակցությանը մասնակցած անձանցից հիմք է ընդունել միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքը, նկատեց, որ ապացույցների գնահատումը դրանց քանակի հետ որևէ կապ չունի.

«Այո, հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին»,- ասաց նա։

Այնուհետև գլխավոր դատախազը հատվածներ մեջբերեց «0038» հրամանից։

«Երբ ուսումնասիրում ենք համապատասխան հրամանը, առավել ևս գործով ձեռք բերված բազմաթիվ այլ դրվագներ զինված ուժերի մայրաքաղաքում կամ արվարձաններում գտնվելու վերաբերյալ, տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական գործընթացներից։ Խոսքը չի վերաբերել բացառապես բանակը զորանոցային վիճակի բերելուն։ Այդ զորքերը հանրապետության տարբեր հավածներից, այդ թվում մարտական հերթապահություն իրականցնող սահմանապահ զորքերը տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ կիզակետն էր քաղաքական իրադարձությունների»,- ասաց նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործով ձեռքբերված բազմաթիվ տվյալներ կան, որոնք հիմնավորում են, որ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում տեղակայված համապատասխան զորամիավորումները, համապատասխան պատրաստվածություն են ունեցել, պարապմունքններ են իրականացրել, որոնց նպատակն ըստ դատախազի՝ եղել է ցույցը ցրելը։

«Այսինքն ցույցը ցրելու գործողությունների են նախապատրաստվել։ Երբ մայրաքաղաքում բավականաչափ մարտական պատրաստվածությամբ զորք կար, իսկ մյուս կողմից ակնհայտորեն աճում էր խաղաղ ցուցարարների թիվը, երբ ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրավարի 29-ի իր հրապարակային ելույթում, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ նշել էր, ոստիկանական ուժերի միջոցով ցրելու տարբերակը»,- ասաց նա։

Արթուր Դավթյանի խոսքով՝ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է անգամ անձնական երաշխավորության պայմաններում և միայն կալանավորման դեպքում հնարավոր է չեզոքացնել այդ ռիսկերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ