News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան բարձրացրել է Իրաքում՝ Իրանի կողմից ռիսկի բարձրացման պատճառով իր անձնակազմի համար սպառնալիքի մակարդակը, հաղորդում է Sky News-ը:

Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ Կատարում բրիտանական ուժերն ու դիվանագետները բարձր պատրաստվածության վիճակում են գտնվում: Երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից:

Սակայն նախօրեին նախարարությունը հայտարարել էր, որ խոստովանում է տարածաշրջանում բրիտանական, ամերիկյան եւ կոալիցիոն ուժերում սպառնալիքի առկայությունն ու գործում է համապատասխան կերպով:

Նախարարությունը հայտարարում է, որ մշտապես վերահսկում է անձնակազմի անվտանգությունը: «Մեծ Բրիտանիան արդեն վաղուց հայտարարել է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող պահվածքի առթիվ իր մտավախությունների մասին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ