News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դատարանն այսօր շարունակեց քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Նրա ազատ արձակումը երաշխավորելու համար Ստեփանակերտից Երեւան եկան Արցախի երկու նախագահները՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։

Նախագահները վերահաստատեցին իրենց երաշխավորությունը եւ 500.000–ական դրամ վճարեցին։ Դատական նիստը տևեց սովորականից ավելի երկար՝ մոտ 10 ժամ։ Կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ հանդես եկան փաստաբանները, ինչին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի ծավալուն ելույթը իրեն մեղսագրվող արարքների վերաբերյալ։ Երկրոդ նախագահը իր անձեռնմխելության անտեսումը կոպիտ ոտնահարում համարեց, նրան փորձեց ընդհատել գլխավոր դատախազը, ինչը վեճի վերածվեց։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի բանակից թեկուզ 1 մարդ չի բերվել Հայաստան։

Այս առնչությամբ նա նշեց, որ պետական գաղտնիք պետք է հրապարակի եւ միջնորդեց, որ հրապարակումը դռնփակ կատարվի։ Միջնորդությունն ընդունվեց։

Այնուհետեւ, անդրադառնալով դատախազների պնդումներին, թե ինքը կարող է խուսափել քննությունից, Քոչարյանը հայտարարեց, որ դա առնվազն անբարոյականություն է։

Դատախազները եւս ներկայացրին իրենց դիրքորոշումը՝ պնդելով, որ կալանքը պետք է պահպանվի։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00–ին ։

Կառավարությունն այսօր նիստ արեց առանց Նիկոլ Փաշինյանի, վարչապետը Պեկինից դեռ չէր վերադարձել Երեւան։ Խորհրդարանի ծախսերը պատգամավորների թվի հետ աճել են, գործադիրը իր պահուստային ֆոնդից մոտ 893 միլիոն դրամ տվեց, որպեսզի վճարվի 59 նոր հատիքների համար, նաեւ աշխատակազմը պարգեւատրումներ ստանա, պատգամավորներն էլ գործուղումների մեկնեն։

Կառավարության օրակարգում էր նաեւ Ճանապարհային խախտումների բալային համակարգի նախագիծը։ Ըստ դրա՝ վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտման դեպքում հանվելու են տուգանային միավորներ: Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված անձը մեքենա վարի, կտուգանվի 200-300 հազար դրամի չափով կամ կկալանավորվի մինչեւ 2 ամիս ժամկետով: Կառավարությւոնը հավանություն տվեց նախագծին։

Ադրբեջանը նոր զորավարժանքի է պատրաստվում։ Մի քանի օրից՝ մայիսի 20-24-ը, կազմակերպվելու են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք ղեկավարելու է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Մասնակցելու են  մինչեւ 10 հազար զինծառայողներ, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 35 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ըստ սցենարի՝ այս ուժերը գիշերային ժամերին պետք է հետ մղեն հակառակորդի հարձակումը, տարբեր ուղղություններով հարվածներ հասցնեն  եւ հարձակման անցնեն:

Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում, այսօր այն կազմել է 480 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 616, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Մայիսի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի փոքր եւս կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +31+33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ