News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջեւ ամոթալի դարձող էջերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջեւ ամոթալի դարձող էջերից մեկը։  Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված եւ չգրված բազմաթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական եւ քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:

Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած եւ «հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում» սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:

Այս մարդկային եւ քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝տղամարդկությունն ընդդեմ վախկոտության , բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:

Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:

Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:

Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն եւ մի ամբողջ ժողովուրդ:

Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ