News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանի հավատարմագրերը:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը, Պորոշենկոն ՀՀ դեսպանի հետ քննարկել է քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանում Ուկրաինայի հետ բարեկամության խմբի ստեղծումը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ համագործակցության խորացման եւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համատեղ գործունեության վերականգնման հարցերին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել