News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին ասել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, հաղորդում է NYT-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին: Նրանց խոսքով՝ Թրամփն իր օգնականներին հասկացնել է տվել, որ Թեհրանի վրա ճնշման ավելացումը կարող է հակամարտության հանգեցնել:

Թրամփն այդ մասին հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության մասին ճեպազրույցի ժամանակ: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը հրթիռներ է տեղակայել Պարսից ծոցում ոչ մեծ նավերում, ինչը մտավախություն է առաջացնում, որ Թեհրանը կարող է հարված հասցնել ամերիկացի զինվորականների կամ նրա դաշնակիցների ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա պաշտոնյայի խոսքով՝ Թրամփին հետագա գործողությունների մասին որեւէ նոր տեղեկություն չի հաղորդվել, սակայն Թրամփը հստակ ասել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի հետ:

Շվեյցարիա այցի ժամանակ Թրամփն ավելի վաղ պատասխանել էր Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին՝ ասելով. «Հուսով եմ, չի լինի»:

Նախագահը փորձում է մեղմել այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ իր խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցանկանում են պատերազմել Իրանի հետ:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորություն չկա:

Պոմպեոն ավելի վաղ նշել էր 12 քայլ, որոնք պետք է ձեռնարկի Իրանը՝ Միացյալ Նահանգներին բավարարելու համար: իսկ Բոլթոնն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Թեհրանի ռեժիմի փոփոխության կոչ էր արել:

Աղբյուրների խոսքով՝ նախագահը լավ է հասկանում իր վարչակազմի վերջին քայլերը, այդուհանդերձ, իրանական սպառնալիքի լրջությունը վարչակազմի անդամների միջեւ կոշտ դեբատների առիթ է հանդիսացել:

Նշենք, որ անցած շաբաթ Պենտագոնը Թրամփին էր ներկայացրել Մերձավոր Արեւելք 120 հազար զինծառայող ուղարկելու ծրագիրը, այն դեպքում, եթե Իրանը հարձակում գործի ամերիկյան զորքերի վրա կամ արագացնի միջուկային զենքի շուրջ իր աշխատանքը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ