News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին վերցրելէ նոր հիփոթեքային վարկ մինչեւ 30 տարի ժամկետով: Վարկը վերցվել է Ֆլորիդա նահանգում Ուեսթ Փալմ Բիչում գտնվող նրան պատկանող անշարժ գույքի գրավով: Այս մասին նշված է 2018-ին Թրամփի ստացած եկամուտների մասին ֆինանսական հաշվետվության մեջ: Հաշվետվությունը հրապարակել է Կառավարական էթիկայի վարչությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ նախագահը վերցրել է 5 մլն-ից մինչեւ 25 մլն դոլար վարկ՝ տարեկան 4,5 տոկսով, տան գրավադրմամբ, որը գտնվում է Ուեսթ Փալմ Բիչի լողափին Դոնալդ Թրամփին պատկանող Մար ա Լագո կալվածքի կողքին: Հիմա այդ շենքը, որը 8 ննջարան ունի, ամսական 81 հազար դոլարով վարձակալության է տրվում:

Ըստ օրենսդրության՝ Կառավարական էթիկայի վարչությունն ամեն տարի պետք է հրապարակայնացնի ԱՄՆ նախագահի եկամուտների մասին տվյալները: Հաշվետվության մեջ տեղեկություններ են ներկայացվում անշարժ գույքի եւ այլ ակտիվների մասին, որոնք պտության ղեկավարի սեփականությունն են համարվում: Թրամփը, ինչպես նախկինում, հրաժարվում է հրապարակել իր հարկային հայտարարագիրը, որը ավելի ընդարձակ պատկերացում կտար նրա ֆինանսների վիճակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ