News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են, գրում են Bloomberg-ը եւ CNN-ը՝ հղում անելով պետության ղեկավարի ֆինանսական քաղվածքին, որը հրապարակել է Կառավարության Էթիկայի վարչությունը: Շահույթն ամբողջությամբ չի ստացվել, մասնավորապես, Մար-օ-Լագո հանգստավայրից, որտեղ գտնվում է Թրամփի անձնական կալվածքը:

ԱՄՆ նախագահի եկամուտների ընդհանուր չափը լրատվամիջոցները տարբեր կերպ են գնահատում, քանի որ փաստաթղթում  կոնկրետ թվեր չկան: Եկամտի չափը նշված է գումարների դիապազոնի տեսքով:

Արդյունքում, Bloomberg-ը նախագահի եկամուտը գնահատում է առնվազն 421 միլիոն դոլար, CNN-ը՝ 434 միլիոն դոլար: Երկու լրատվամիջոցներն էլ նշում են, որ սա ավելի քիչ է, քան 2017 թվականին, երբ նախագահը ստացել էր առնվազն 450 միլիոն դոլար եկամուտ:

Թրամփի ակտիվների ընդհանուր ցուցակում 551 դիրք կա: Այն ներառում է անշարժ գույք, արժեքավոր բաժնետոմսեր, ընկերություններ: Այսպիսով, Ֆլորիդայում Թրամփի  Մար-օ-Լագո հանգստավայրը 22,7 միլիոն դոլարի եկամուտ է ստացել, ինչը մի փոքր ավելի քիչ է, քան նախորդ տարի` մոտ 25,1 միլիոն դոլար:

2019 թ. հունվարին ԱՄՆ Նախագահը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուց հետո մեծ ֆինանսական կորուստներ է կրել: «Ես կորցրել եմ հսկայական գումարներ՝ կատարելով այս աշխատանքը», - ասել էր  նա եւ հավելել, որ գումարի կարիք չունի:

NYT-ն նաեւ նշում է, որ քաղաքական գործոնները կարող էին ազդեցություն ունենալ միլիարդատիրոջ եւ Սպիտակ տան ղեկավարի ֆինանսական ցուցանիշների վրա:        

«Պարոն Թրամփի արմատական քաղաքականությունը եւ դեմոկրատների հետ  ավելի ուժեղ բախումները նրան զրկել են որոշ հնարավոր հաճախորդներից, հատկապես այնպիսի քաղաքներում, ինչպիսին Չիկագոն է, որտեղ բարձր է դեմոկրատների աջակցության աստիճանը», — գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ