News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2018-ին սպանած աաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի հարսնացուն՝ Հատիս Չենգիզը, չի կարողանում հավատալ, որ մինչեւ հիմա ոչ ոք չի բախվել լուրջ հետեւանքների այդ սպանության հետ կապված, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու աշխարհը մինչեւ հիմա ոչինչ չի արել»,- ասել է Չենգիզը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում։

«Ես մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ։ Ինձ դեռ թվում է, որ սա երազ է, եւ ես կարթնանամ»,- նշել է նա միջազգային մամուլի ազատության եւ մարդու իրավունքների վտանգների լուսաբանման մասին հարցի լսումների ժամանակ։

Չենգիզը վերջինն էր, որ տեսել է Հաշագջիին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում հյուպատոսություն մտնելուց առաջ, որպեսզի ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանար։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա սպանվել է հատուկ ջոկատի կողմից, որը եկել էր Սաուդյան Արաբիայից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա մարմինը մասնատել են եւ այրել։ Հաշագջիի մարմնի մնացորդներն այդպես էլ գտնել չի հաջողվել։ Էր Ռիադը սկզբում չէր ընդունում լրագրողի սպանությունը, բայց ի վերջո խոստովանեց այդ փաստը՝ վկայակոչելով, որ սպանությունը «տեղի է ունեցել պատահաբար», Հաշագջիին հայրենիք վերադառնալ համոզելու ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ