News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ կլինի», եթե Իրանը Մերձավոր Արեւելքում լարվածության ֆոնին ռազմական գործողություններ սկսի, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով՝ Թրամփը Իրանի «վարքագծի փոփոխությունների» ցանկություն ունի եւ դեմ է Իրանի կողմից ցանկացած ագրեսիվ գործողության:

New York Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում 3 աղբյուրի, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի կողմից սպառնալիքի հետ կապված Վաշինգտոնի նախազգուշացումները ակտիվացել են այն բանից հետո, երբ ուսումնասիրվել են Պարսից ծոցում փոքր նավերի վրա հրթիռների լուսանկարները, որոնք այնտեղ են տեղակայվել իրանական ռազմականացված կազմավորումների կողմից: Ըստ պարբերականի՝ լուսանկարները խորացրել են այն մտավախությունները, որ իրանական ուժերը կարող են հրթիռներ արձակել ամերիկյան ռազմանավերի վրա:

Թրամփը հինգշաբթի հայտարարել էր, որ իր մերձավորարեւելյան քաղաքականության հետ կապված ոչ մի ներքին անհամաձայնություն չկա, եւ համոզմունք է հայտնել, որ «Իրանը շուտով կցանկանա խոսել»:

Այս մեկնաբանությունը Washington Post-ի եւ New York Times-ի այն տեղեկությունների պատասխանն էր, թե հակասություններ են առկա նրանց միջեւ, ովքեր կարծում են, որ Իրանը ամերիկյան ուժերի վրա հարձակման է պատրաստվում եւ ովքեր համոզված են, որ Իրանի գործողությունները պաշտպանական բնույթ ունեն ու ԱՄՆ գործողությունների արձագանքն են: Մասնավորապես, նման կարծիքի են մի քանի եվրոպացի դաշնակիցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ