News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկու էսկադրոնային հրթիռակիր հաղթահարել է Հորմուզի նեղուցը եւ մտել Պարսից ծոց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտին։ Նրա տվյալներով՝ McFaul եւ Gonzalez հրթիռակիրները Հորմուզի նեղուցն անցել են երեկ ցերեկը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար զորամասեր) Ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին ապրիլի 22-ին ասել էր, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը նավթի արտահանման համար, եթե զրկվի այն օգտագործելու հնարավորությունից։ Դրանից հետո ԱՄՆ-ը Իրանին կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը  եւ էներգակիրների տեղափոխումը Հորմուզի եւ Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։

Հորմուզի նեղուցով է անցնում Պարսից ծոցի երրկների նավթափոխադրումների մեծ մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ