News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում ռեստորանի այցելուին պատահմամբ 5800 դոլար արժողությամբ գինի են մատուցել, հաղորդում է  BBC-ն:

Մանչեսթերում Հոքսմուր ռեստորանի մատուցողը 330 դոլար արժողությամբ բորդո գինու փոխարեն հաճախորդին նույն բերքից, բայց 17 անգամ թանկ գինի է մատուցել:

Սխալը միանգամից չի հայտնաբերվել, ինչի մասին ռեստորանը հայտնել է թվիթերում՝ հրապարակելով երկու շշերի նկարները եւ գրելով «Բավականին նման են, օ՞քեյ»:

«Հաճախորդին, որին մենք երեկ պատահմամբ 4500 ֆունտ արժողությամբ 2001 թվականի Շատո Լե Պեն Պոմրոլ շիշ ենք տարել՝ հուսով ենք, լավ ժամանակ եք անցկացրել: Սխալ շիշ մատուցած մեր աշխատակցին ցանկանում եք չտխրել: Մեկանգամյա սխալներ լինում են, իսկ մենք քեզ միեւնույն է սիրում ենք»:

Ռեստորանի մամուլի ծառայությունը նշել է, որ այդ օրը ռեստորանում մեծ թվով այցելուներ կային եւ կարելի էր հեշտությամբ սխալվել:

Աշխարհում 2001 թվականի Շատո Լե Պեն Պոմրոլի 500 արկղ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ