News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թայվանի խորհրդարանը լեգալացրել է միասեռական ամուսնությունները, տեղեկացնում է AFP-ն։ Օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս միասեռական զույգերին ստեղծել «բացառիկ մշտական միություններ», ինչպես նաեւ «ամուսնության գրանցման» հայց ներկայացնել պետական մարմիններ։

Քվեարկությունը, որը տեղի ունեցավ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, կղզու ԼԳԲՏ հանրույթի մեծ հաղթանակն է, որը երկար տարիներ պայքարում է հավասար ամուսնական իրավունքների համար։

«Այսօր մենք հնարավորություն ունենք պատմություն կերտելու եւ աշխարհին ցույց տալու, որ առաջադեմ արժեքները կարող են արմատավորվել արեւելաասիական հանրությունում»,- մինչ քվեարկությունը գրել է Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը Թվիթերում։ «Այսօր մենք կարող ենք ցույց տալ աշխարհին, որ #LoveWins (սերը հաղթում է)»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ